ԵՄ-ում և հարևան երկրներում ապրելու և աշխատելու հետազոտություն

2023 թվականի գարնանային հարցում

Eurofound-ի էլեկտրոնային հարցումը, որն իրականացվել է Եվրոպական ուսումնական հիմնադրամի հետ համատեղ՝ 2023թ․ գարնանը, ցույց կտա ԵՄ անդամ երկրներում և ԵՄ մի շարք հարևան երկրներում ապրելու, աշխատելու և սովորելու վերջին զարգացումներն ու մարտահրավերները և կներկայացնի ամենաարդի պատկերը քաղաքականություն մշակողների համար:

Սա Ձեր մասին է։ Ձեր կյանքի։ Ձեր աշխատանքի։ Ձեր հմտությունների։

Խնդրում ենք պատասխանել բոլոր հարցերին։ Եթե չգիտեք հարցի պատասխանը կամ չեք ցանկանում պատասխանել, պարզապես սեղմեք «չգիտեմ»/«նախընտրում եմ չպատասխանել»՝ հաջորդ հարցին անցնելու համար:

Հարցումը բաց է 16 և ավելի տարեկան անձանց համար։ Սկսելով հարցումը՝ դուք հաստատում եք, որ 18 կամ ավելի տարեկան եք: Մասնակցությունն ամբողջովին կամավոր է։ Բոլոր պատասխանները հավաքվում են անանուն: Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Տվյալների պաշտպանության ծանուցումը:

Այս հարցումն իրականացվել է Eurofound-ի կողմից։ Դա ԵՄ գործակալություն է, որի նպատակն է գիտելիքներ տրամադրել՝ աջակցելու սոցիալական, զբաղվածության և աշխատանքի հետ կապված ավելի լավ քաղաքականությունների մշակմանը, համատեղ Եվրոպական կրթական հիմնադրամի հետ՝ ԵՄ գործակալության, որը նպաստում է ԵՄ հարևան երկրներում մարդկային կապիտալի զարգացման քաղաքականությանը: Մեր կատարած աշխատանքի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել https://www.eurofound.europa.eu և https://etf.europa.eu կայքերում: